Ապակիներ և հայելիներ

Հայելիների և ապակիների

Կատարում ենք հետևյալ ծառայությունները

Մեր վառարանը հնարավորություն է տալիս կոփել մինչև 4200 x 2440 մմ չափերով և 4 — 19 մմ հաստությամբ թերթավոր և Low-E ապակի։ Կոփած կորացրած ապակու առավելագույն չափերն են 2440 x 1500 մմ, հաստությունը` 4 — 12 մմ: Կոփման պրոցեսն ապակուն հաղորդում է ամրություն, անվտանգություն և հուսալիություն:

Լամինացված ապակին (տրիպլեքս) ապահով, անվտանգ և հարվածակայուն ապակու տեսակ է, որի փշրվելու ժամանակ ապակու կտորները չեն առանձնանում, այլ մնում են իրար կպած: Լամինացված ապակի ստանալու համար ապակու շերտերն իրար են միացվում պաշտպանիչ թաղանթի օգնությամբ, որը ոչ միայն փշրված ապակու կտորները միասին է պահում, այլ նաև խոչընդոտում է ապակու մեծ և սուր կտորներով ջարդվելուն: Լամինացվող ապակու առավելագույն չափը 1800 x 4200 մմ է:

Կորացած ապակի ստանալը ժամանակատար և խիստ պրոֆեսիոնալ աշխատանք է: Գապէքս ընկերության կորացման վառարանի առանձնահատկություններից մեկը < 1 մ շառավղով ապակու կորացումն է:Կորացման են ենթարկվում ոչ միայն սովորական ապակին, այլ նաև տարբեր պատվածքներով ապակիները: Կոփած կորացրած ապակու առավելագույն չափերն են 2440 x 1500 մմ, հաստությունը` 4 — 12 մմ, կորացման շառավիղը՝ > 800 մմ։

Ավազահարման եղանակով ապակու վրա ստանում են տարբեր նկարներ ու նախշեր, որոնք ոչ միայն ապահովում են անթափանցելիություն, այլ նաև յուրահատուկ գեղարվեստական տեսք են հաղորդում: Իրականացնում ենք հարթ և ձևավոր ավազահարում։

Մետաղական կոնստրուկցիաների փոշեներկման արտադրամասը մեզ մոտ գործարկվել է 2002 թ.-ին։ Փոշեներկման տեխնոլոգիայի շնորհիվ ներկը տարիների ընթացքում պահպանում է գույնը, չի պոկվում և դիմացկուն է եղանակային բոլոր փոփոխություններին: Մեզ մոտ օգտագործվող փոշեներկերը ունեն մեծ գունային գամմա։ Փոշեներկումը կատարվում է հատուկ մեծ վառարանում, որը նախատեսված է մինչև 1.7 մ x 1,7 մ x 5,7 մ չափի կոնստրուկցիաների համար:

Ներկայումս մեզ մոտ իրականացվում են տարբեր թեքության և ձևերի եզրահղկման աշխատանքներ, տարբեր չափերի և ձևերի անցքերի բացում և այս ամենը բարձր որակով ու արագությամբ: Ապակու եզրերի մշակումը կատարվում է հղկման հաստոցով, որը ունի ավտոմատ ուղղահայաց կոնվեյերի տեսք: Հղկման առաջին փուլից հետո մշակված եզրը ունենում է անփայլ և անհարթ մակերևույթ: Երկրորդ փուլում ապակին փայլեցվում է և արդյունքում մշակվող եզրը դառնում է փայլուն ու թափանցիկ: Հղկման և փայլեցման ողջ պրոցեսը իրականացվում է թաց միջավայրում:

Բարձրորակ սոսնձի և նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է սոսնձել ապակին՝ ապակուն, մետաղին, քարին:

2018 թ-ից մեր ընկերությունն առաջարկում է մեծ ճշտության (մինչև 1440 կետ մեկ դյույմի վրա) թվային տպագրություն ուլտրամանուշակագույն ներկերով, որի շնորհիվ ստացվում են լուսանկարչական որակ ունեցող պատկերներ մինչև 2,0 մ x 3,2 մ չափերի, 10սմ հաստության թերթավոր ու գլանափաթեթային տիպի նյութերի վրա: Տպագրության ժամանակ օգտագործվում են բարձրորակ բելգիական թանաքներ , որոնք անվնաս են մարդու առողջության և շրջական միջավայրի համար: Պատկերների ռեալիստականության և պայծառության շնորհիվ տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է սեփական բնակարանում վերարտադրել ցանկացած նկար` ծովափնյա բնապատկերից մինչև աբստրակցիոնիստական արվեստի նմուշ: