Մինչ տան երեսպատումն (облицовка) սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ինչպես նաև ձևավորման եղանակը։
Երեսպատման սալիկները հիմնականում լինում են 2-3 սմ։
Աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել հիմքի ամրությունը հասկանալու համար կառույցը կարող է կրել ամբողջ ծանրությունը թէ ոչ։
Եթե պատերում առկա է 2 սմ-ից ավելի շեղումներ, ապա այդ վայրերում ցանկալի է կիրառել լուծույթի ևս մեկ շերտ և հարթեցնել մակերեսը։ Եթե կան մետաղական մակերեսներ, ապա դրանք պետք է մաքրել ժանգից։
Անհրաժեշտ է ճիշտ որոշել տեղադրման սկիզբը, նշել, թե որտեղ պիտի դրվի առաջին շարքը, որպեսզի հետագա աշխատանքը լինի առավել ճշգրիտ և արդյունավետ:
Գործը ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է տեղադրել ժամանակավոր պատվանդամ, որի վրա հնարավոր կլինի ազատորեն շարժվել։ Հիշեք, որ երեսպատումը հնարավոր չէ անել աստիճաններով։