Մայթի և բակերի սալիկապատում
8 января, 2005|
javadyan-artak|
0 Comments
Մայթի սալիկները ամառանոցների համար ուղղակի անփոխարինելի են, թեկուզ հենց միայն իրենց շատ գեղեցիկ տեսքի պատճառով: Քաղաքային պայմաններում սալիկները շատ հարմար են իրենց երկարակեցությամբ: Բայց եթե Դուք փնտրում եք ավելի ձեռնատու տարբերակ մեծ ծավալի աշխատանքի համար, որտեղ էական չեն սալիկի հատկությունները (օրինակ փողոցների կամ արտադրամասերի բակերի համար), ապա հնարավոր է որ ձեր պահանջներին բավարարի բարձր որակի ասֆալտապատումը:
Մայթերի, բակերի, ավտոկայանատեղերի և ցանկացած այլ տարածքներում, որտեղ պահանջվում է որոկյալ սալիկապատում, պատվիրատուների հիմնական ընտրությունը մայթի սալիկն է (тротуарная плитка): Այն բոլոր տեխնիկական չափանիշներով այս շինանյութը կարդարացնի Ձեր սպասելիքները.
- Ցրտադիմացկուն է, չի վախենում ձյունից և սառնամանիքներից,
- Միևնույն ժամանակ չի սահում ի հաշիվ իր անհարթ կամ նախշավոր մակերևույթի,
- Ամուր է և կարող է անգամ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում ծառայել ընդհուպ մինչև 30 տարի,
- Ի տարբերություն ասֆալտի չի վախենում անձրևաջրերից և թուլ չի տալիս ջրափոսերի առաջացում, որովհետև սալիկների միջև թողնվող կարերը կլանում են անձրևաջրերը և հեռացնում տարածքից,
- Էկոլոգիապես անչափ հարմար է թե ամառանոցների, և թե քաղաքային մայթերի ու հրապարակների համար: Ամռանը արևի տակ տաքանալիս չի հալվում:
- Հեշտ է վերանորոգվում: Հնացած և մաշված սալիկները կարելի փոխարինել նորերով հատ-հատ և այլևս անհրաժեշտություն չի լինի վերանորոգել ամբողջությամբ,
- Թեև մի փոքր ավելի թանկ է, քան ասենք ասֆալտը, բայց սալիկի ծառայության ժամկետը այնքան երկար է, որ ծախսերը ժամանակի հետ լիովին արդարացվում են,
- Շատ ամուր են և դիմանում են ցանկացած ծանրաբեռնվածության: Հարմար են նույնիսկ բեռնատար մեքենաների կայանատեղերի կամ հիպեր-մարկետների հրապարակների սալիկապատման համար,
- Եվ վերջապես՝ ուղղակի գեղեցիկ է: Հատկապես եթե օգտագործվում են տարբեր երանգների սալիկներ։