Խոհանոցների Վերանորոգում
Կա կարծիք, որ խոհանոցի վերանորոգումը կատարվում է տանտիրուհու համար, բայց իրականում շատ հաճախ այստեղ ժամանակ են անցկացնում նաև ընտանիքի մյուս անդամներն ու հյուրերը: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է խոհանոցի վերանորոգումը արագ հնանում: Բոլորնել ցանկանում են ունենալ հարմարավետ և լուսավոր խոհանոց, որտեղ կարող են հանգիստ սնունդ պատրաստել և սնվել: Որպեսզի վերանորոգումը արդարացնի Ձեր սպասելիքները և երկար դիմանա գործը պետք է վստահել պրոֆեսիոնալ մասնագետների:
Պենք է գտնել տարածքի ճիշտ օգտագործման լավագույն տարբերակը, հասնել արհեստական և բնական լուսավորման լավագույն համադրության, համադրել դիզայնը կահույքի և տեխնիկայի հետ: Այս ամենը դժվար է ինքնուրույն պատկերացնել: Մեր ընկերությունն ունի խոհանոցի վերանորոգման մեջ մասնագիտացված աշխատակիցներ, որոնք կգտնեն Ձեր բյուջեին և ցանկություններին համապատասխան լավագույն լուծումները:
Մենք կատարում ենք խոհանոցի տարբեր վերանորոգումներ՝ կոսմետիկից մինչև << под ключ >>: Հնարավոր է դիզայն-պրոեկտի մշակում, ինչպես նաև բոլոր նյութերի գնում և առաքում: Կախված դիզայնի ընտրությունից կարող են օգտագործվել տարբեր տեսակի նյութեր:
Աշխատանքների կատարման հաջորդականությունը:
- Նշված ժամանակահատվածում բնակարանին կմոտենան մեր նախահաշիվ կազմող ինժեներները, կչափագրեն, կքննարկեն հնարավոր տարբերակները:
- Այս ամբողջի հիման վրա կկազմվի նախահաշիվ, որտեղ ներառված կլինեն աշխատանքի և նյութերի արժեքները:
- Կատարված աշխատանքները ստուգվում են ինժեների կողմից և նոր հանձնվում պատվիրատուին:
Խոհանոցների Վերանորոգման Տեսակները
Կոսմետիկ վերանորոգում
Սկսած 20000 դր/քմ
Այս դեպքում հնարավոր է կատարել վերանորոգում առանց նախագծի վերափոխման: Կատարվում են ինտերիերի ձևափոխման հիմնական աշխատանքներ: Աշխատանքների կատարման ժամկետները կարճ են և այն պահանջում է համեմատաբար փոքր բյուջե:
- Հատակի, պատերի, առաստաղի հարթեցում
- Հարդարման աշխատանքներ՝ պաստառների ամրացում
- Լինոլիումի, լամինատի կամ սալիկի մոնտաժում
- Առաստաղի ներկում կամ հավաքում
- плинтус -ների մոնտաժ
Կապիտալ վերանորոգում
Սկսած 40000 դր/քմ
- Խողովակաշարի և էլեկտրականության փոխարինում
- Դռների և պատուհանների փոխարինում
- Պատերի սվաղ
- Հատակի, առաստաղի և պատերի հարթեցում
- Ջեռուցման համակարգի փոխարինում
- Պաստառների ամրացում
- Կաֆելի կամ լամինատի մոնտաժում
- Առաստաղի ներկում կամ հավաքում
Խոհանոցի վերանորոգում << под ключ >>
Սկսած 120000 դր/քմ
- Նյութերի գնում և առաքում
- Դռների և պատուհանների փոխարինում
- Էլեկտրական համակարգի փոխարինում
- Պատերի հավասարեցում սվաղի միջոցով
- Հատակի, առաստաղի և պատերի հարթեցում
- Պատերի ներկում կամ պաստառապատում
- Ջեռուցման համակարգի փոխարինում
- Սալիկապատում
- ՛плинтус՛՛ -ների մոնտաժ
Էլիտար վերանորոգում
Սկսած 150000 դր/քմ
- Խողովակաշարի փոխարինում
- Դռների և պատուհանների տեղադրում
- Պատերի և հատակի հարթեցում
- Էլեկտրականության փոխարինում
- Ջեռուցման համակարգի փոխարինում
- Բազմաշերտ առաստաղի մոնտաժում
- Պատերի Ներկում կամ պաստառապատում
- Ջեռուցման համակարգի փոխարինում
- Սալիկապատում
- ՛плинтус՛՛ -ների մոնտաժ
Հաճախ Տրվող Հարցեր
Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:
Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:
Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:
Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութների հետ: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:
Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:
Կապված աշխատանքի տեսակից տրամադրում ենք միջև 5 տարվա երաշխիքը:
Մենք աշխատում ենք բոլոր աշխատանքային օրերին 9:00 — 21:00 հատվածում։
Մենք համագործակցում ենք՝
Կարող եք հայտ ներկայացնել ներքևում գտնվող դաշտի միջոցով և ստանալ խորհրդատվություն խոհանոցի, ամբողջ բնակարանի կամ առանձին սենյակի վերանորոգման հետ կապված, կամ կայքում ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին և կատարված աշխատանքներին