Ձգվող (Ֆրանսիական) առաստաղ

Ձգվող առաստաղների արժեքը սկսվում է 6000 դրամից: Գնի մեջ ներառված է ամբողջ աշխատանքը՝ չափագրում, պատրաստում, տեղադրում: Առաստաղի մակերեսի հաշվարկը կատարվում է առաստաղի առավելագույն երկարությանով և լայնությունով:
ՉԱՓԱԳՐՈՒՄ
Մեր մասնագետները անվճար կչափագրեն մոնտաժվող տարածքը և կառաջարկեն հետաքրքիր տարբերակներ:
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Առաստաղի պատրաստումը իրականացվում է վերջին սերնդի ավտոմատ, սարքավորումների միջոցով պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Մեր հմուտ մասնագետները անհրաժեշտ գործիքների օգնությամբ կտեղադրեն ձգվող առաստաղը հաշված ժամերի ընթացքում:
ԱՆՓԱՅԼ
NewHome.am ընկերությունը առաջարկում է անփայլ ձգվող առաստաղների լայն տեսականի: Անփայլ ձգվող առաստաղները հանդիսանում են կատարյալ լուծում դասական ոճի համար:

ՓԱՅԼՈՒՆ
Փայլուն ձգվող առաստաղները (Глянцевые натяжные потолки) ունակ են վիզուալ ընդլայնել ցանկացած տարածություն՝ ստեղծելով ընդարձակության և էսթետիկության յուրահատուկ մթնոլորտ: Այսպիսի լուծումներն են այսօր արդի ինտերիերի նորաձևության մեջ: Փայլուն ձգվող առաստաղները կիրառվում են գրեթե բոլոր դիզայներական պրոեկտներում:

ԴԵԿՈՐԱՏԻՎ
Դեկորատիվ ձգվող առաստաղների շնորհիվ կարելի է ստանալ հանգիստ միջավայր: Այս առաստաղները լայն կիրառություն են գտել դիզայներական տարբեր նախագծերի մեջ:

ԼՈՒՍԱԹԱՓԱՆՑ
Լուսաթափանց առաստաղները շատ մոդայիկ են և օգտագործվում են դիզայներական լուծումներ ստանալու համար: Լուսավորության դեպքում առաստաղը կարող է որպես լուսատու ծառայել: Նաև շատ գեղեցիկ է ստացվում լուսաթափանց թաղանթի վրա տպագրությունը, որի միջոցով հնարավոր է ստանալ 3D պատկերներ:

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձգվող առաստաղի վրայի տպագրությունը կարող է դառնալ ինտերիերի զարդը: Ձգվող առաստաղների վրա կարող է տպագրվել ցանկացած պատկեր: Մենք առաջարկում ենք պատկերների բազմազանություն: Տպագրության շնորհիվ հնարավոր է ստեղծել Ձեր ինտերիերին համապատասխան մթնոլորտ:

ԳՈՒՅՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գույների համադրության շնորհիվ հնարավոր է ստանալ երկմակարդակ առաստաղի էֆեկտ: Ձգվող առաստաղների այս տեսակը ունի շատ նրբաճաշակ տեսք և հարմար է հյուրանոցների, ռեստորանների, նաև հյուրասենյակների համար:

ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿԻՆՔ
Ձգվող առաստաղների ամենատպավորիչ տարբերակներից մեկը աստղային երկինքն է: Աստղային երկինքը աստղերի իմիտացիա է: Շատ գեղեցիկ է նայվում և ստեղծում է հանգիստ և ռոմանտիկ միջավայր: Հարմար է հասարակական օբյեկտների և ննջարանների համար:

ԿՏՐՎԱԾՔՈՎ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ
Կտրվածքով առաստաղները կարող են լինել ինչպես աբստրակտ նախշով, այնպես էլ Ձեր նախընտրած պատկերով կամ տարբերանշանով: Այս առաստաղները լավ լուծում են նաև հյուրանոցների համար, որոնք ցանկանում են իրենց հաճախորդներին հաճելիորեն զարմացնել նուրբ ճաշակով: