
Առանձնատների Վերանորոգում

Մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը առանձնատան վերանորոգումն է: Մենք աշխատում ենք այս ոլորտում շուրջ 10 տարի: Այսպիսով որոնք են առանձնատան վերանորոգման առանձնահատկությունները: Առանձնատան վերանորոգումը կամ նորի կառուցումը առավել բարդ աշխատանքների տեսակին է դասվում, պահանջելով ոչ միայն շինարարների լավ աշխատանք, այլ նաև կատարյալ նախագծման և ծրագրման աշխատանքներ:
Այս ուղղությամբ մասնագիտացված ինժեների առկայությունը թույլ կտա նախապես պլանավորել պրոեկտը, որտեղ հաշվարկված են բոլոր մանրուքները, ներառված են բոլոր նյութերը և տեխնոլոգիաները: Հենց ամբողջական մոտեցումը թույլ կտա նկատել բոլոր խնդիրները և վերացնել դրանք:
Ի՞նչ պետք է հաշվի առնել առանձնատան վերանորոգման ժամանակ:
Պետք է բաժանել աշխատանքը խմբերի և տեսակների, ստեղծել հաջորդականություն և աշխատել ըստ հերթականության:
- Էլեկտրականության աշխատանքը և հզորությունը
- Լուսավորման տեսակները և սենյակների լուսավորվածությունը
- Վերանախագծման անհրաժեշտություն
- Ջրահեռացման համակարգի աշխատանք
- Օդափոխման և հովացման համակարգ
- Ջեռուցման համակարգ
- Տաք հատակի անցկացման անհրաժեշտություն
- Դիզայն
- Աստիճանների տեղադրման անհրաժեշտություն
Դիզայն պրոեկտի ստեղծման ժամանակ Դուք կստանաք տան վերջնական տեսքը: Հաշվարկվում է աշխատանքի հաջորդականությունը, սահմանվում ժամկետները և կազմվում է նախահաշիվ: Պատվիրատուի հետ քննարկվում են կատարվելիք աշխատանքը և առաջարկվում նյութերի ընտրություն:
Աշխատանքների մեկնարկից առաջ պատվիրատուն ստանում է պարզ և հստակ նախահաշիվ:
Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել որակը:
Մեր ընկերությունում աշխատում է շուրջ 30 մասնագետ: Մասնագերների միջին աշխատանքային փորձը 8 տարի է:
Ժամանակակից մոտեցում: Որպեսզի ունենանք հնարավորություն հաճախորդին առաջարկելու նորագույն լուծումներ:
Որակի կառավարում: Կատարված աշխատանքները ստուգվում են խմբի ղեկավարի և ինժեների կողմից: Այս դեպքում բացառվում է սկզբնական փուլի սխալները, որոնք կարող են բերել աշխատանքների կրկնման և ժամանակի ձգձգման:
Առանձնատան << под ключ >> վերանորոգման համար անհրաժեշտ է նյութերի մեծ բազմազանություն: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նյութերի գնում և առաքում մեր կողմից: Պատվիրատուին ներկայացվում են բոլոր կտրոնները:
Աշխատանքի իրականացման ժամկետները կախված են իրականացման բարդությունից: Աշխատանքները կարող ենք սկսել հանդիպման պահից 48 ժամվա ընթացքում: Ժամկետների փոփոխում կարող է լինել միայն պատվիրատուի ցանկությամբ, կամ դիզայն-պրոեկտի փոփոխման դեպքում: Մենք կատարում ենք առանձնատների թե կոսմետիկ և թե էքսկլյուզիվ վերանորոգում՝ չկրկնվող դիզայնով և բարձրորակ նյութերով:
Օրինակներ և նկարներ կարող եք տեսնել Աշխատանքներ բաժնում:
Առանձնատների Վերանորոգում

Կոսմետիկ վերանորոգում
- Սվաղման աշխատանքներ
- Սանտեխնիկայի փոխարինում
- Պաստառնեի ամրացում
- Առաստաղի ներկում
- Աստիճանների և աստիճանավանդակների ներկում
- Ջահերի և վարդակների փոխարինում

Կապիտալ վերանորոգում
- Պատերի շար
- Պատերի սվաղ
- Դռների և պատուհանների փոխարինում
- Հատակի, պատերի, առաստաղի հավասարեցում
- Էլեկտրականության, կոմունիկացիաների փոխարինում
- Ջրահեռացման համակարգի փոխարինում
- Աստիճանների և աստիճանավանդակների տեղադրում

Առանձնատան վերանորոգում << под ключ >>
- Նյութերի գնում և առաքում
- Առանձնատան արտաքին վերանորոգում
- Պատերի և հատակի հարթեցում
- Դռների և պատուհանների փոխարինում
- Տաք հատակի անցկացում
- Սանտեխնիկայի տեղադրում
- Պատերի հարդարում և ներկում

Էլիտար վերանորոգում
- Պատերի շար
- Դռների և պատուհանների փոխարինում
- Էլեկտրականության անցկացում
- Ջեռուցման համակարգի անցկացում
- Արտաքին հարդարում
- Սանտեխնիկայի տեղադրում
- Տաք հատակի անցկացում
- Հատակի և պատերի դեկորատիվ նյութերով հարդարում
- Առաստաղի և լուսավորման համակարգերի մոնտաժ
Հաճախ Տրվող Հարցեր
Արժեքը իմանալու համար դիմեք խորհրդատվության համար, մենք կներկայացնենք մոտավոր արժեքը. Ճիշտ արժեքը իմանալու համար անհրաժեշտ է մասնագետի այց:
Աշխատանքները կատարելու են միջինում 8 տարվա աշխատանքային փորձով բանիմաց մասնագետներ:
Աշխատանքը բաժանվում է փուլերի և գումարը վճարվում է մաս-մաս:
Կարող եք գնել շինանյութերը մեզ հետ համագործակցող մեծածախ խանութներից: Ամբողջական վերանորոգման դեպքում կարող ենք քննարկել զեղչի տարբերակներ:
Նյութերը գնում եք կամ Դուք, կամ գնում ենք մենք: Երկրորդ դեպքում ներկայացնում ենք գնման կտրոնները:
Կապված աշխատաանքի տեսակից տրամադրում ենք միջև 5 տարվա երաշխիքը:
Մեր աշխատակիցները աշխատում են շաբաթը 7 օր 9:00-21:00
Մենք համագործակցում ենք՝










Կարող եք հայտ ներկայացնել ներքևում գտնվող դաշտի միջոցով և ստանալ խորհրդատվություն խոհանոցի, ամբողջ բնակարանի կամ առանձին սենյակի վերանորոգման հետ կապված, կամ կայքում ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին և կատարված աշխատանքներին